Էլեկտրաէներգիայի անջատումներ Արարատի մարզում հոկտեմբերի 12-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Արարատի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Ներսիսյան փողոց մասնակի, Նորաշեն, Ներքին Դվին, Վերին Դվին, Հնաբերդ գյուղեր մասնակի
11:00–13:00 Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Գետաշեն, Նիզամի գյուղեր, Խաչփառ, Հայանիստ գյուղեր մասնակի
11:00–14:00 Սուրենավան, Տափերական գյուղեր մասնակի
11:00–16:00 Այնթափ, Նոր Խարբերդ գյուղեր մասնակի
13:00–14:00 Հովտաշատ գյուղ մասնակի
14:00–16:00 Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Փարաքար, Թաիրով, Ազատաշեն գյուղեր մասնակի, Սուրենավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ
Էլեկտրաէներգիայի , անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: