Վեդիում փողոցների ասֆալտապատման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում կանցկացվի. Վեդու համայնքապետարան
· Վեդի

2026 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 16:00-ին, Վեդու համայնքապետարանի վարչական շենքի /ք.Վեդի, Թումանյան 6/ նիստերի դահլիճում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի մի շարք բնակավայրերի փողոցների կառուցման /ասֆալտապատման/ աշխատանքները սուբվենցիոն ծրագրում ներառելու նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում /լսում/:
Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացվում են ծանուցումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 24-ը՝ առձեռն ներկայացնելով Վեդու համայնքապետարան (ք.Վեդի, Թումանյան 6) կամ էլեկտրոնային տարբերակի դեպքում՝ [email protected] էլ. հասցեին:
Մանրամասները՝ https://vedicity.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=2507