Հոկտեմբերի 17-ին Արտաշատում կբացվի նորացված քաղաքային լիճը. Արտաշատի համայնքապետարան
· Արտաշատ

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11։50-ին տեղի կունենա Արտաշատի հիմնանորոգված քաղաքային լճի բացման հանդիսավոր արարողությունը։
Տարիներ շարունակ Արտաշատի այցեքարտը հանդիսացող քաղաքային լիճը նորովի է ներկայանալու՝ իր գեղեցիկ ու թարմացված տեսքով կրկին դառնալով արտաշատցիների սիրելի հանգստի վայրերից մեկը։
Բացման արարողության շրջանակում տեղի կունենա նաև թղթե նավակների ջրարկման խորհրդանշական արարողությունը՝ տոնական ու ջերմ մթնոլորտ հաղորդելով մեր սիրելի քաղաքի վերանորոգված լճին։