Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով. Երևանի փոխքաղաքապետ

· Արարատի մարզ

Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով. Երևանի փոխքաղաքապետ

Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով։ Այս մասին նախօրեին Factor.am–ի հետ զրույցում նշել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Երևանում խցանումների խնդիրը լուծելուն։

Նա նկատել է, որ անգամ խցանումներում կանգնած ավտոբուսները կամ կիսադատարկ են, կամ ամբողջությամբ դատարկ։

«Մենք Երևան քաղաքում 2014 թվականից այս կողմ ավտոմեքենաների կրկնակի աճ ենք ունեցել, այսինքն՝ 500 հազարից հասել է մի միլիոնի: Եվ ամեն տարի մոտ 15 հազարով, եթե ոչ ավելի արագ տեմպերով, ավելանում են մեքենաները Երևան քաղաքում»,–ասել է նա։

Փոխքաղաքապետի խոսքով՝ խնդրի լուծումը պարզապես ավտոբուսների քանակն ավելացնելը չէ, եթե դրանց համար երթևեկության համապատասխան պայմաններ չեն ստեղծվում: «Եթե դու ավտոբուսի համար անխոչընդոտ երթևեկություն չես կարողանում ապահովել, բնականաբար, դու արդեն չես կարող էս խնդիրը լուծես ավել ավտոբուս բերելով, որովհետև ինչ-որ պահի ուղղակի ավտոբուսների քանակն ես մեծացնելու, որոնք խցանման մեջ կանգնելու են։ Ի՞նչ է ստեղից հետևում. որ պետք է լինեն ավտոբուսի առանձնացված գծեր, բայց երբ որ լինում են ավտոբուսի առանձնացված գծեր, դա անխուսափելիորեն նշանակում է, որ երթևեկելի մասը փոքրանում է»,–ասել է նա։