Բացահայտիր Արարատը- Արմաշի լճերը
Արմաշի լճերը արհեստական ծագման ջրային տարածքներ են և համարվում են Հայաստանի ամենամեծ ձկնաբուծական համալիրը։
Լճերը ստեղծվել են դեռևս Խորհրդային Միության տարիներին՝ հիմնականում ձկնաբուծության նպատակով (այստեղ բուծում են տարբեր տեսակի ձկներ, ինչպիսիք են ծածանը, սպիտակ ամուրը, սև ամուրը և այլն)։ Դրանք սնվում են Արաքս գետի ոռոգման ջրանցքից։
Թռչնաշխարհի դրախտ: Արմաշի լճերը համաշխարհային կարևորություն ունեն ջրաճահճային թռչունների համար։
Այստեղ գրանցվել է ավելի քան 230 թռչնատեսակ, որոնցից 93-ը բնադրում են։
Այն Հայաստանում բնադրման միակ վայրն է որոշ հազվագյուտ տեսակների համար, ինչպիսիք են Սպիտակագլուխ բադը, Սպիտակապոչ ավազակտցարը և Ծովային քարադրը։
Այստեղ կարելի է հանդիպել նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված
տեսակների, օրինակ՝ մարմարյա մրտիմնը, կարմրագլուխ սուզաբադը, փոքր ձկնկուլը և փայլուն իբիսը։
Տեղակայումը
Գտնվում է Արարատի մարզոմ, Արմաշ գյուղում։
Կոորդինատներ
39.78410° N, 44.75537° E