Արարատյան Պատմություններ- Մասիս՝ քաղաքի անունը լեռան պես հզոր
· Մասիս
Մասիսը քաղաք է Հայաստանի Արարատի մարզում։ Այն գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ավազանում։ Հյուսիսից սահմանակից է Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արևմուտքից՝ Սայաթ-Նովա, հարավից՝ Նորամարգ, արևելքից՝ Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղերին։ Մայրաքաղաք Երևանից հեռու է 14 կմ դեպի հարավ, իսկ մարզկենտրոն Արտաշատ քաղաքից՝ 20 կմ դեպի արևմուտք։
1950 թվականին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ բնակավայրը Մասիս է կոչվել։ Որոշ ժամանակ կոչվել է նաև Հրազդան ավան, Զանգիբասար։
Մասիս քաղաքը զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք։ 1960-ական թվականների վերջերից սկսած՝ քսան տարվա ընթացքում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք էր բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ։ 20-30 տարվա ընթացքում քաղաքն ապրել է բռուն զարգացում, սակայն վերջին տարիների ժողովրդագրական ցնցումները և սոցիալ-տնտեսական անկումները քաղաքին առաջադրել են լուրջ հիմնախնդիրներ։ Այնուհանդերձ՝ Մասիս քաղաքի բարենպաստ ֆիզիկաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքը, ճանապարհային և երկաթուղային լավ զարգացած ցանցի, գյուղատնտեսության համար բարենպաստ բնական պայմանների, արդյունաբերության համար բավարար մարդկային ու արտադրական ենթակառուցվածքային ռեսուրսների և համայնքային իշխանությունների պատրաստակամության ու կենտրոնական իշխանությունների աջակցության շնորհիվ հնարավոր է ապահովել բարգավաճման իրական հնարավորություններ։
Պատմամշակութային հուշարձաններից է Մասիս քաղաքում գտնվող Սուրբ Թադևոս եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 1991 թվականին։
Բնակիչների մի մասի նախնիները գաղթել են Խոյից և Սալմաստից։
Կոորդինատներ
4°4′1.2″N 44°26′16.8″E