Գարիկ Սարգսյանին շնորհվել է Վեդի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում
· Վեդի

Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու անդամ Հակոբ Թուրիկյանը («Իմ հզոր համայնք» դաշինք) հայտնում է՝ ավագանու ՔՊ-ական անդամները Գարիկ Սարգսյանին Վեդու «պատվավոր քաղաքացու» կոչում են շնորհել․
«Վեդիում հասցրին պատվավոր քաղաքացի շնորհել, մինչև համայնքը պատմություն կդառնա։ Այսօր Վեդի համայնքի ավագանու նիստում ՔՊ ավագանին Գ. Սարգսյանին շնորհեց Վեդի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։
Հետաքրքիր է՝ հաշված ամիսներ անց, երբ համայնքների խոշորացման արդյունքում Վեդի համայնքն այլևս առանձին համայնքային միավոր չինի, ի՞նչ արժեք կունենա այս կոչումը։ Թե՞ որոշել են շտապել, քանի դեռ հասցեն չի փոխվել։
Բայց կա մի փոքրիկ խնդիր․ պատվավոր կոչումները տրվում են քվեարկությամբ, իսկ պատմության մեջ պատվավոր տեղը կմնա` գործերով, սխրանքով։
Իսկ Վեդիի բնակիչներն էլ իրենց հերթին ունեն մի հին ու իմաստուն սովորություն՝ վերջնական գնահատականը տալ ոչ թե ծափերով, այլ հիշողությամբ։
Ժամանակը ցույց կտա՝ այսօր ով ում պատիվ բերեց»։