Բացահայտիր Արարատը - Լիճ գյուղատեղի

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Լիճ գյուղատեղի

Արարատի մարզի Լանջանիստ  գյուղից ոչ հեռու գտնվում է մի խորհրդավոր վայր, որտեղ միահյուսվում են պատմությունն ու բնությունը։

​Պատմական շերտ: 13-14-րդ դարերի Սուրբ Հովհաննես եկեղեցու մնացորդներ և միջնադարյան նուրբ քանդակազարդ խաչքարեր։

Տարածքն իր անունը ստացել է բնական լճակներից, որոնք գոյանում են լեռների գոգավորություններում։


​Տեսարաններ Արարատյան դաշտ և Ուրցի ժայռոտ լեռները։

Լճակների գաղտնիքը.
Դրանք սեզոնային են։ Լավագույն ժամանակը ապրիլ-մայիս ամիսներն են, երբ ձնհալից հետո գոգավորությունները լցվում են ջրով՝ ստեղծելով «լեռնային հայելիներ»։ Ամռանը ջուրը ներծծվում է ապարների մեջ և «թաքնվում»։

​ Լեգենդներ.
​Անհետացող ջուր: Ասում են՝ ջուրը «նեղացել» և քաշվել հողի տակ, երբ թշնամիները փորձել են պղծել սրբավայրը։
​Յոթ քույրեր: Ըստ ավանդության՝ լճակները գոյացել են սպասող քույրերի արցունքներից, իսկ ջուրն ունի սիրտ բժշկող հատկություն։

Տեղադրություն Ուրծի լեռնաշղթայի լանջեր, Վեդիից դեպի հարավ-արևելք

Կոորդինատներ
39.855227° N, 44.912638° E

Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության