Արտաշատում պայթել է «Nissan»-ի գազի բալոնը․ կա երկու տուժած․ մանրամասներ

· Արտաշատ

Արտաշատում պայթել է «Nissan»-ի գազի բալոնը․ կա երկու տուժած․ մանրամասներ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։19-ին։