Այգեստանի գրադարանը համալրվել է 36 նոր գրքով. Արտաշատի համայնքապետարան

Այգեստան բնակավայրի գրադարանի կարիքներին և ընթերցողների պահանջներին ընդառաջելով՝ համայնքապետարանի կողմից գրադարանին տրամադրվել են 36 կտոր հիմնականում մանկական գրքեր։
Նախաձեռնության նպատակն է հարստացնել գրադարանային ֆոնդը, խթանել երեխաների ընթերցասիրությունը և նպաստել նրանց կրթական ու մշակութային զարգացմանը։