Վեդի համայնքի մանկապարտեզներում ծնողական վճարը կնվազի 50%-ով. Վեդու համայնքապետարան

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Վեդի համայնքի ավագանու հերթական նիստում համայնքի ղեկավար Ռաֆայել Հակոբյանի առաջարկությամբ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության ավագանու անդամների հաստատմամբ ընդունվեց որոշում, ըստ որի հունվարի 1-ից համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում վարձավճարը (ծնողական վճար) կսահմանվի նախկինում սահմանված վճարի 50%-ի չափով (այսինքն՝ 3500 ՀՀ դրամ) բոլոր բնակավայրերում՝ բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի։
Եղեգնավան և Լուսառատ բնակավայրերում այն կլինի անվճար։