Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն

· Վեդի

Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն

<<Մարտին Վարդանյանի անվան Վեդի համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի>>-ի սան, Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 75 կգ քաշային կարգում երկամարտի 322 կգ արդյունքով՝ դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր:

Նարեկը երկու վարժություններում և երկամարտում գրանցեց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության նոր ռեկորդներ։

Վեդու մարզադպրոց