Ճանաչենք Արարատի մարզի հսկաներին- Արամ Օգսենի Գրիգորյան. Երկնքի նվիրյալը
Արցախյան գոյամարտի հերոս օդաչու է եղել Արամ Գրիգորյանը, ով իր երիտասարդ կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի։
Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 7-ին Արարատի մարզի Ղուկասավան գյուղում։ Օդաչու դառնալու երազանքը նրան տարավ ռազմական ավիացիա։
Մի-8 ուղղաթիռի օդաչու-շտուրման։
1991-1993 թթ. տասնյակ թռիչքներ է կատարել դեպի պաշարված Շահումյան և Մարտակերտ։
Կրակի տակ տեղափոխել է զենք, սնունդ և տարհանել հարյուրավոր վիրավորների։
Զոհվել է 1993թ. ապրիլի 16-ին Գյուլիստանի ուղղությամբ մարտական առաջադրանք կատարելիս։ Նրա ուղղաթիռը խոցվել է թշնամու կողմից։ Հերոսն ընդամենը 25 տարեկան էր։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Նրա անունով է անվանակոչվել Ղուկասավանի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը։
Ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հավերժ փա՜ռք մեր երկնային արծվին։