Արմաշն այսօր նշել է հիմնադրման 100-ամյակը

· Արարատի մարզ

Արմաշն այսօր  նշել  է հիմնադրման 100-ամյակը

Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձ է հղել Արմաշ գյուղի հիմնադրման 100-ամյակի առթիվ։

Սիրելի՛ Արմաշ վարչական բնակավայրի բնակիչներ,

Շնորհավորում եմ Արմաշ գյուղի հիմնադրման 100-ամյակի առթիվ։ Մեկդարյա պատմություն ունեցող մեր բնակավայրը աշխատասեր մարդկանց, ամուր ավանդույթների և հայրենի հողի հանդեպ սիրո խորհրդանիշ է։

Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և շարունակական զարգացում, իսկ յուրաքանչյուր ընտանիքի՝ առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ։

Թող Արմաշը շարունակի շենանալ ու զարգանալ՝ իր պատմությունն ու ավանդույթները փոխանցելով գալիք սերունդներին։

Արարատի համայնքապետարան