Բացահայտիր Արարատը - Քարե գիրք․ Բնության թաքնված հրաշքը Վեդիում
· Վեդի
Եթե փնտրում եք յուրօրինակ տեղանք լուսանկարվելու և քայլարշավի համար, ապա «Քարե գիրքը» պարտադիր ուղղություն է։
Ի՞նչ է այն․ Սա հսկայական բնական ժայռաբեկոր է, որը հողմահարման արդյունքում մեջտեղից ճեղքվել է՝ ստանալով բացված գրքի տեսք։
60 միլիոն տարվա պատմություն ունեցող այս շերտավոր ժայռը հիշեցնում է բնության «հնագույն ձեռագիրը»
։
Ինչո՞ւ այցելել․
• Տպավորիչ տեսարաններ և դեղնավուն ավազաքարե ժայռեր։
• Գտնվում է էկզոտիկ Հրեշտակների ձորի հարևանությամբ (ընդամենը 2 կմ հեռավորության վրա)։
• Հրաշալի վայր է ստեղծագործական ֆոտոշարքերի համար։
Տեղակայումը․ Արարատի մարզ, Վեդի քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած կիսաանապատային գոտի։
Կոորդինատներ․ 39.9048, 44.7570
Հարմարություններ․ Տարածքում կան տեղեկատվական ցուցանակներ, բացօթյա հանգստի և պիկնիկի վայրեր։
Լուսանկարը`Զարուհի Բարսեղյանի