Բացահայտիր Արարատը - Իլկասար լեռ (Օձասար)
Արարատի մարզի այս կոնաձև գեղեցկուհին ոչ միայն հիանալի արշավային վայր է, այլև հնագույն լեգենդների օրրան։
Լեռան երկրորդ՝ Օձասար անունը, առնչվում է մի լեգենդի ըստ որի, Իլկասարը Վահագն աստծո կողմից սպանված հսկա վիշապի քարացած մարմինն է։ Լեռան կոնաձև տեսքը հիշեցնում է պառկած հսկայի։
Պատմական զարկերակ
Իլկասարի գագաթը եղել է կարևոր ռազմավարական դիրք.
Լեռան գագաթին պահպանվել են հնագույն ամրոցի մնացորդներ։ Դա ապացուցում է, որ լեռը հազարամյակներ շարունակ ծառայել է որպես դիտակետ՝ վերահսկելով Արարատյան դաշտի ճանապարհները։
Իդեալական Արշավային Երթուղի
Սովորաբար արշավը սկսվում է Նարեկ գյուղից։ Վերելքը համեմատաբար թեթև է, գագաթից բացվում է 360° տեսարան, որտեղ գերիշխում են Մեծ և Փոքր Մասիսները:
Իլկասարի վերելքը
համատեղվում է Հրեշտակների ձոր այցելությամբ։
Բարձրությունը`1462 մետր
Տեղակայումը
Արարատի մարզ,
Երանոսի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջեր,Վեդի և Ազատ գետերի միջև:
Կոորդինատները
39.9575°N, 44.6675° E