Բացահայտիր Արարատը - Թուխ Մանուկ մատուռ. Ուրցաձորի հոգևոր պահապանը

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Թուխ Մանուկ մատուռ. Ուրցաձորի հոգևոր պահապանը

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում է գտնվում տարածաշրջանի ամենախորհրդավոր սրբավայրերից մեկը՝ Թուխ Մանուկ մատուռը (հայտնի է նաև որպես Սուրբ Գասպարյան)։


Մատուռը կառուցված է հնագույն սրբատեղիի հիմքերի վրա։

«Թուխ Մանուկ» անվանումը խորհրդանշում է զորավոր սուրբ նահատակի, որին ժողովուրդը վերագրում է հրաշագործ ու բուժիչ հատկություններ։

Սրբատաշ տուֆից պատրաստված ուղղանկյուն մատուռ՝ գմբեթավոր ավարտով։

Տարածքում պահպանվել են 13-15-րդ դարերի եզակի խաչքարեր և բեկորներ, որոնք զարդարված են բարդ հյուսվածքային նախշերով և հավերժության նշաններով։

​ Այս սրբավայրն ուխտավորների  համար հիանալի կանգառ է Կարապետի վանք տանող ճանապարհին։

Պետական պահպանության տակ գտնվող հուշարձան է։
​

Մատուռը գտնվում է Ուրցաձոր գյուղի բարձրադիր հատվածում։


​Կոորդինատներ: 39.9167°N,44.8145° E
Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության