Նոր զարգացում` Խարբերդի մանկատան ծեծի սոսկալի դեպքով. «Հրապարակ օրաթերթ»

· Արարատի մարզ

Նոր զարգացում` Խարբերդի մանկատան ծեծի սոսկալի դեպքով. «Հրապարակ օրաթերթ»

Նախորդ ամիս գրել էինք, որ օգոստոսի կեսերին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը սկանդալային դեպք է տեղի ունեցել։

մանկատան դայակներից մեկը` Վարդ Աղախանյանը, դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային: Երեխան, որին ծեծել է դայակ աշխատող կինը, քայլելու եւ խոսելու ունակ չէ: Տիկինը հարվածել է երեխային, երբ վերջինս ընկել է հատակին սկսել է հատակի փայտով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարին։ Չքայլող եւ չխոսող տղա երեխային անվանել է անպիտան։ Դայակի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

Տեղեկացանք, որ հոկտեմբերի 6-ին Մասիսի դատարանը դատավոր Վիրաբ Վարդանյանի նախագահությամբ քննության առնելով Վարդ Աղախանյանի խափանման միջոցի հարցը որոշել է տնային կալանքը երկարաձգել 3 ամիս ժամկետով, միաժամանակ ընտրված 5 միլիոն դրամ գրավ ու բացակայելու արգելք խափանման միջոցները թողնել անփոփոխ։