Մասիս համայնքում հոկտեմբերի 24-ին կանցկացվի շաբաթօրյակ. Մասիսի համայնքապետարան
· Մասիս
Սույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ից, Մասիս համայնքում կանցկացվի համայնքային շաբաթօրյակ՝ ուղղված բնակավայրերի մաքրության ապահովմանը, բարեկարգմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։
Համայնքապետարանը կոչ է անում համայնքի բնակիչներին, կազմակերպություններին և բոլոր շահագրգիռ կողմերին միանալ այս նախաձեռնությանը՝ համատեղ ջանքերով մեր բնակավայրերն ավելի մաքուր, խնամված ու բարեկարգ դարձնելու համար։
Եկե՛ք միասին հոգ տանենք մեր շրջակա միջավայրի մասին՝ ձևավորելով մաքրության և պատասխանատվության մշակույթ։