Ռեինկարնացիան գալիս է Վեդի` տոնելու քաղաքի օրը. Վեդու համայնքապետարան

· Վեդի

Ռեինկարնացիան  գալիս է Վեդի` տոնելու քաղաքի օրը. Վեդու համայնքապետարան

Հոկտեմբերի 31-ին Վեդին տոնելու է իր օրը, և այս տոնը պարզապես միջոցառում չէ․ այն մեր քաղաքի, մեր մարդկանց ու միասին լինելու գեղեցիկ առիթն է։

Պատրա՛ստ եղեք, որովհետև ծրագիրը խոստանում է լինել բազմազան ու տոնական։

12:00 | Տոնը սկսվում է։ Տոնական տաղավարներ, ժողովրդական ու սպորտային խաղեր, շախմատի բաց առաջնություն, նկարչություն բաց երկնքի տակ, տեղական արտադրանքի և ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ։

15:00 | Մեր մարդիկ՝ մեր հպարտությունը։ Պաշտոնական արարողություն, պատվավոր քաղաքացիների մեդալների հանձնում և պարգևատրումներ։

18:00 | Բարձրացնո՛ւմ ենք տրամադրությունը։ Մեծ համերգ՝ ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ խմբի մասնակցությամբ։ Սիրելի երգեր, վառ էներգիա ու մի երեկո՝ միասին երգելու ու պարելու համար։

Եվ երբ թվա, թե տոնն արդեն հասել է իր գագաթնակետին, երկինքը կլուսավորվի տոնական հրավառությամբ։

Մշակույթի տան հարակից տարածք՝ ցերեկային ծրագրի համար։

Վեդու ֆուտբոլադաշտ՝ մեծ համերգի համար։

Մուտքն ԱԶԱՏ է։

Վեդու համայնքապետարան