ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

· Արարատի մարզ

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Վանաշեն բնակավայրում կառուցվել է դպրոց։ Պետական ներդրումներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ կառուցված դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի  տարածքային զարգացման հիմնադրամից, Վանաշենի դպրոցի կառուցման պետական ներդրումը կազմում է 2 միլիարդ 578 միլիոն դրամ։