Բացահայտիր Արարատը- Խոսրովի արգելոցի թանգարան

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը- Խոսրովի արգելոցի թանգարան

Խոսրովի արգելոցի թանգարանը (բացված 2014 թ.-ին CNF-ի և KfW-ի աջակցությամբ) լավագույն սկիզբն է տարածաշրջանի էկոհամակարգին ծանոթանալու համար:

​ Ի՞նչ տեսնել թանգարանում.
​ Ֆաունա:
Արգելոցի բնակիչների (բեզոարյան այծ, մուֆլոն, գորշ արջ) իրական չափերի խրտվիլակներ և կմախքներ: Հատուկ տեղ է հատկացված լեգենդար կովկասյան հովազին:

Ֆլորա: Տեղեկություն 1500-ից ավելի բույսերի և հնամենի գիհու անտառների մասին:

Պատմություն: Արգելոցի ստեղծման պատմությունը 4-րդ դարից մինչ մեր օրեր: Կաքավաբերդի, Աղջոց և Հավուց Թառ վանքերի մանրակերտերը:

​ Ինչո՞ւ այցելել.
Ստանալ մուտքի տոմս/թույլտվություն արգելոցի տարածք մտնելու համար:
Պատվիրել ուղեկցորդ (էկոտեսուչ)
Դիտել ճանաչողական ֆիլմեր արգելոցի մասին:

​Հասցե: գ. Գառնի, Գ. Մաշտոցի փողոց, 7

Կոորդինատներ: 40.119747 N, 44.743153 E

Ժամեր: 09:00 - 18:00 (երկ-ուրբ)

Նախքան արշավը այցելել թանգարան` ավելի արժևորելու, ճանաչելու այն ամենը, ինչ կտեսնեք բնության մեջ: