Մասիսցի պատանի դերասանները «Նռան հատիկ» փառատոնից վերադարձել են մրցանակներով. Մասիսի համայնքապետարան
· Մասիս
Մասիս համայնքի մշակութային կյանքում հերթական նշանակալի հաջողությունն է գրանցվել։
Հրազդան քաղաքում՝ Կոստան Զարյանի անվան արվեստի կենտրոնի կամերային դահլիճում, կայացած «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերական փառատոնին Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Սիրոն» և «Մասիսի նոր սերունդ» թատերախմբերը (գեղարվեստական ղեկավար՝ Արշակ Ղազարյան) հանդես են եկել համատեղ բեմադրությամբ՝ վերադառնալով բարձր գնահատականներով և մրցանակներով։
Պատանի դերասանները հանդիսատեսի և մասնագիտական ժյուրիի դատին են հանձնել Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի բեմականացումը՝ իրենց տաղանդով, անկեղծ խաղով և հուզական կատարումներով արժանանալով բարձր գնահատանքի։
Մասիսցի պատանի դերասաններն արժանացել են հետևյալ մրցանակներին՝
«Դասական ժանրի բեմական մեկնաբանում» անվանակարգում՝ հատուկ մրցանակ։
«Լավագույն կերպարային խաղ» անվանակարգում մրցանակի է արժանացել Գիքորի կերպարը մարմնավորած Մհեր Դադայանը։