Հեշտ ճանապարհ չէր․ ուժեղ մրցակիցների դեմ պայքարում ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային աշխարհի փոխչեմպիոն Վազգեն Թևանյանը սոցցանցերում ամփոփել է Աստանայում ավարտված աշխարհի առաջնության իր ելույթները, որտեղ հայ ըմբիշը նվաճել է արծաթե մեդալ։
«Այս մեդալի հետևում տարիների աշխատանք, քրտինք ու մեծ նվիրում կա։ Հեշտ ճանապարհ չէր․ ուժեղ մրցակիցների դեմ պայքարում ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս։ Որախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով։
Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ուժ տվեց ու այս հաղթանակը պարգևեց։ Ամենադժվար պահերին հավատս ինձ օգնել է չհանձնվել ու շարունակել պայքարը։
Շնորհակալ եմ նաև իմ անձնական մարզչին՝ Ռաֆիկ Գոլեցյանին միասին կատարած մեծ աշխատանքի և աջակցության համար։"
Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր։ Քո օգնությամբ հասա այս հաղթանակին։ Ամբողջ փառքը Քեզ»,- գրել է հայ մարզիկը։