Բացահայտիր Արարատը - «Մոշաղբյուր» գյուղատեղի. Պատմության քարե վկաները

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - «Մոշաղբյուր» գյուղատեղի. Պատմության քարե վկաները

Արարատի մարզի լեռնային գոտու ամենատպավորիչ հնավայրերից մեկը, որն աչքի է ընկնում իր բացառիկ պատկերազարդ տապանաքարերով։

​ Հիմնական տեսարժան վայրերը.
​ XIII-XIX դդ. Գերեզմանոց: Գյուղատեղիի հարավային հատվածում է։ Հայտնի է կենցաղային տեսարաններով (որս, խնջույք, աշխատանք) հարուստ տապանաքարերով։



​ Եկեղեցի և Խաչքարեր: Տարածքում պահպանվել են միջնադարյան եկեղեցու ավերակները և բազմաթիվ նախշազարդ խաչքարեր։

​Պատմական կենցաղ: Հին քարաշեն տների հիմքեր և սառնորակ աղբյուրներ, որոնք կենսունակ են պահել բնակավայրը դարեր շարունակ։

​Պահպանություն
Հուշարձանը գտնվում է պետական հսկողության տակ։

​Ի գիտություն. Ճանապարհը լեռնային է, նախընտրելի է քայլարշավը կամ ամենագնաց մեքենան։

​ Տեղակայում Լուսաշող համայնքից 6 կմ հարավ-արևմուտք։

​Կոորդինատներ: 39.9572°N,
44.9125°E

Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության ֆեյսբուքյան էջից