Արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում`ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

· Արարատի մարզ

Արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում`ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Արարատի մարզում արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք։

Արարատի մարզի Մասիս համայնքում կատարվել է 3351 խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3.919.696 դրամ։

Տեսչական մարմինը, հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը, առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։