Բացահայտիր Արարատը-Սևակն լիճ
Արարատի մարզի թաքնված գոհարներից մեկը՝ Սևակն լիճը, կատարյալ ուղղություն է բնության և արշավների սիրահարների համար։
Այս գեղատեսիլ լեռնային ջրավազանն աչքի է ընկնում իր խաղաղ մթնոլորտով և կանաչապատ ափերով, որոնք իսկական հանգստություն են պարգևում այցելուներին։
Լիճը գտնվում է Գենուտի լեռներում՝ ծովի մակերևույթից 1740 մետր բարձրության վրա։
Այն բավականին փոքր է․ ընդհանուր մակերեսը կազմում է ընդամենը 0,6 հեկտար։
Սնուցվում է հալոցքային ջրերով, տեղումներով ու ստորգետնյա աղբյուրներով, ինչի շնորհիվ պահպանում է իր ջրերի զովությունն ու մաքրությունը։
Տեղակայումը՝ Արարատի մարզ, Գենուտի լեռներ, Զանգակատուն գյուղից 1 կմ հարավ-արևելք։
Կոորդինատներ՝39°48'05" N 44°56'20" E
Լուսանկարը `Armgeo. am-ի