Արարատի մարզպետի անունով «WhatsApp» հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի անունով «WhatsApp» հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որոնք մարզպետի հետ որևէ առնչություն չունեն։
Նման օգտահաշիվներից կասկածելի բնույթի հաղորդագրություններ ստանալու դեպքում խնդրում ենք չպատասխանել և հարկ եղած դեպքում՝ արգելափակել (Block):
Այս մասին հայտնում են Արարատի մարզպետի աշխատակազմից: