Ապօրինի զենք-զինամթերք՝ Արարատի մարզի բնակչի տանը. նախաձեռնվել է քրեական վարույթ
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շահումյան գյուղի 46-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ողորկափող մեկփողանի հրացան և փամփուշտներ, որոնք առգրավվել են։
ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվելու են առավել հետևողականությամբ: