Վեդի համայնքը ներկայացվել է COP17 կենսաբազմազանության համաժողովում. Վեդու համայնքապետարան

· Վեդի

Վեդի համայնքը ներկայացվել է COP17 կենսաբազմազանության համաժողովում. Վեդու համայնքապետարան

Վեդի համայնքը՝ COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակում

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Վեդի համայնքը մարզային տաղավարում հանդես եկավ իր ներկայացուցչական կազմով՝ համայնքի կամավորների և աշխատանքային խմբի մասնակցությամբ։

Մասնակցության ընթացքում ներկայացվեցին Վեդի համայնքի բնական և մշակութային առանձնահատկությունները, բնակավայրերի ներուժն ու կենսաբազմազանության պահպանության կարևորությունը։

Այսօր համայնքի ղեկավար Ռաֆայել Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ մասնակիցները կիսվեցին տպավորություններով, նոր գաղափարներով, նաև քննարկեցին բնապահպանական խնդիրները և համայնքային նախաձեռնությունների կարևորությունը։

Հանդիպման ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ մասնակցության և ներգրավվածության համար։

Վեդի համայնքի մասնակցությունը COP17-ին ևս մեկ հնարավորություն էր՝ ներկայացնելու համայնքի հարուստ բնական ու մշակութային ժառանգությունը, ընդգծելու կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և ամրապնդելու համագործակցությունը բնապահպանական նախաձեռնությունների շուրջ։

Պահպանելով բնությունը՝ պահպանում ենք մեր ապագան։

Վեդու համայնքապետարան