Արարատի մարզում կմեկնարկի «Չիր-Չիր» ծրագիրը․ նախատեսվում է չրարտադրության երկօրյա վերապատրաստում. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

· Արարատի մարզ

Արարատի մարզում կմեկնարկի «Չիր-Չիր» ծրագիրը․ նախատեսվում է չրարտադրության երկօրյա վերապատրաստում. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «Չիր-Չիր» ծրագիրը, որի նպատակն է Արարատի մարզում իրականացնել «Չրերի արտադրության, պահպանման և վերամշակման» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց։

Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի արդյունավետ արտադրության, պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամտի աղբյուրների ստեղծմանը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և գույքի տրամադրման միջոցով։

Ծրագրին կարող են դիմել միայն Արարատի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից փախստականները և Արարատի մարզի մշտական բնակիչները։ Ծրագրի շահառու կարող է դառնալ յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ։

Մանրանասները՝ https://sca.am/announcements/45718

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ