Բացահայտիր Արարատը- Վարդագույն կիրճ

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը- Վարդագույն կիրճ

Երանոսի լեռների լանջին թաքնված այս հրաշքն իր անվանումը ստացել է ժայռերի հեքիաթային վարդագույն երանգների շնորհիվ։

Կիրճի պատերը բնական արվեստի գործեր են՝ օժտված բազմերանգ, ալիքավոր ու հարթ քարե կառուցվածքներով, որոնք հիշեցնում են «Քարերի սիմֆոնիան»։

Նեղ ու քարքարոտ անցումները տպավորիչ միջավայր են ստեղծում արշավների համար։



Դեպի կիրճ տանող ճանապարհին բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Արարատ լեռն ու Ազատի ջրամբարը։

​Տեղակայումը՝ Հայաստան, Արարատի մարզ, Երանոսի լեռներ

Կոորդինատները՝ 40.0911, 44.7336

​