Ճանաչենք Արարատի մարզի հսկաներին- Քաջազուն Գյուրջյան. Հայ բեմի երկարակյաց վարպետը
· Արտաշատ
Քաջազուն Գյուրջյանի ստեղծագործական ուղին հայկական թատերարվեստի մի ամբողջ դարաշրջան է ընդգրկում։
Ծննդավայր
Ծնվել է Արտաշատի շրջանի Ոստան գյուղում։ Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ իր կյանքը անվերապահորեն կապել է բեմի հետ։
Թատերական հարուստ ուղի
Դերասանն իր գործունեության ընթացքում կերտել է ավելի քան 150 դեր՝ փայլելով տարբեր թատրոնների բեմերում.
1941-1972թթ. — Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոն (շուրջ 30 տարի)։
1974-1985թթ. — Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն (ՊՀԹ)։
1995-ից — Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն։
Լավագույն դերերից.
Զամբախով («Խաթաբալա»), Թադե («Շողոքորթըն»), Արտաշ թագավոր («Չարենցի ուղղիչ տունը»), Կացավենի («Կորսված նամակ»):
Ճանաչում.
ՀՀ վաստակավոր արտիստ (1961թ.), պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2013թ.):
Մեծանուն դերասանը կյանքից հեռացել է 2022թ. փետրվարի 13-ին՝ 99 տարեկան հասակում։