Բացահայտիր Արարատը - ​ Սուրբ Գևորգ եկեղեցի (Մարմարաշեն)

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - ​ Սուրբ Գևորգ եկեղեցի (Մարմարաշեն)

Այս վեհաշուք տաճարը Մարմարաշեն համայնքի հոգևոր զարթոնքի և միասնության խորհրդանիշն է:

​ ​Կառուցումը՝ Սկսվել է 2001թ.՝ բարերար Սերգեյ Ղազարյանի հովանավորությամբ և Վոլոդյա Սարոյանի նախաձեռնությամբ:

Օծումը՝ 2002թ. նոյեմբերի 4-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:
​Ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան:

​Կառույցը՝ Կենտրոնագմբեթ, բազմաստիճան հորինվածքով սրբատաշ տուֆակերտ տաճար:

Մուտքի դուռը՝ Փայտյա նրբակերտ քանդակ՝ հաղթական խաչի և երկու հրեշտակների պատկերներով:

​Առաքյալների պատը՝ Եկեղեցու բակում վեր է հառնում Քրիստոսի 12 առաքյալների բարձրաքանդակներով հուշապատը:

Հիշատակի խաչքարեր՝ Տարածքում կանգնեցված են 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի, 1988թ. երկրաշարժի և Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակին նվիրված նրբահյուս խաչքարեր:

Այսօր Սուրբ Գևորգը  ազգային և մշակութային ժառանգության պահպանման սրբազան կենտրոն է։

Տեղակայում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ

Կոորդինատներ 40.0536° N, 44.4697° E