Բացահայտիր Արարատը - Բայբուրդ. Խոսրովի արգելոցի «անտեսանելի» վկան
Բայբուրդ (կամ Բաբերդ) գյուղատեղին Հայաստանի ամենահին և պատմականորեն հարուստ բնակավայրերից է, որը գտնվում է Խոսրովի անտառ պետական արգելոցի «Խոսրով» տեղամասում:
Ի՞նչ տեսնել.
V դարի եկեղեցի. Վաղ միջնադարյան միանավ բազիլիկ, որի խոյակներին պահպանվել են եզակի «բոլորակ» խաչեր:
Հունարեն առեղծվածային արձանագրություն. II-III դարերի քար, որի վրա հակադարձ գրված է. «Առողջություն և Երանություն»:
Հին գերեզմանոց. VII-XV դարերի տասնյակ նախշազարդ խաչքարեր և կենցաղային պատկերներով տապանաքարեր:
Պատմական փաստեր.
Հիմնադրել են Բարձր Հայքի Բաբերդ քաղաքից տեղափոխված հայերը:
Գյուղը հայաթափվել է 1604 թ.՝ Շահ Աբասի մեծ բռնագաղթի ժամանակ:
Կարևոր: Քանի որ տարածքը Խոսրովի արգելոցում է, մուտքի համար անհրաժեշտ է թույլտվություն և տոմս։
Խորհուրդ արշավականներին Հագնել արշավային կոշիկներ և զգուշանալ օձերից:
Տեղակայումը
Արարատի մարզ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց:
Կոորդինատներ 40.018056°N, 44.829722°E