Մասիսցի երկու մարզիկ՝ քինգբոքսինգի աշխարհի չեմպիոն. Մասիսի համայնքապետարան

· Մասիս

Մասիսցի երկու մարզիկ՝ քինգբոքսինգի աշխարհի չեմպիոն. Մասիսի համայնքապետարան

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՄԱՍԻՍՑԻ ԵՆ

Հռոմ քաղաքից հաղթանակով Հայաստան են վերադարձել «ԴՈՒՔԵՆԴՈ» ֆեդերացիայի մարզուհի Մարիետա Գալստյանը և մարզիկ Դավիթ Հակոբյանը /մարզիչ Անդրանիկ Հակոբյան/։

Մեր մարզիկները մասնակցել են Իտալիայի Հռոմ քաղաքում անցկացված մինչև 17 տարեկանների քինգբոքսինգի աշխարհի առաջնությանը, որին մասնակցել են ավելի քան չորս տասնյակ երկրների ներկայացուցիչներ։

Մասիսցի մարզիկները փայլուն են հանդես եկել՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ․ Մարիետա Գալստյանը 54 կգ քաշային կարգում հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ Դավիթ Հակոբյանը՝ 32 կգ քաշային կարգում։

Սա մեծ ձեռքբերում է ոչ միայն մարզիկների և նրանց մարզչի, այլև ամբողջ համայնքի համար։

Մասիսի համայնքապետարան