Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնվել է զենք-զինամթերք
· Արտաշատ
Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնվել է զենք-զինամթերք։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Հերթական դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող արձանի հարակից տարածքում։ Մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու նշած վայրում հայտնաբերել է «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի մեկփողանի որսորդական հրացան, «ՌԳԴ» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 113 փամփուշտ և այլ զինամթերք։
Ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր։