Բլից մրցաշարում Հայկ Մարտիրոսյանին պարտված շախմատիստների մեջ է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը. Aravot.am

· Արարատի մարզ

Բլից մրցաշարում Հայկ Մարտիրոսյանին պարտված շախմատիստների մեջ է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը. Aravot.am

Բուդապեշտում մեկնարկել է Total World Chapionship Tour Pilpt աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու հրավիրված աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մեջ է նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստ, Արարատի մարզի Բյուրավան գյուղում ծնված Հայկ Մարտիրոսյանը։



Մրցաշարը բաղկացած է մի քանի փուլից։ Երեկ շվեյցարական մրցակարգով բլից մրցաշարում Հայկը ինը հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ զբաղեցրել  13-րդ հորիզոնականը։ Բլից մրցաշարում Հայկին պարտված շախմատիստների մեջ է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը։

Այսօր երեկոյան մեկնարկել է խմբային մրցաշարը։ Մասնակիցները բաժանված են չորս խմբի, յուրաքանչյուրում՝ վեցական շախմատիստ։ Մարտիրոսյանն ընդգրկված է «C» խմբում, որը մասնագետներն անվանել են «մահվան խումբ»։ Մեր շախմատիստի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիյար Մամեդյարովը եւ Աբհիմանյու Միշրան։