Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արարատի մարզում

· Արարատի մարզ

Ապօրինի զենք-զինամթերքի  կամավոր հանձնում  Արարատի մարզում

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։

ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Երևան-Երասխ ճանապարհին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի մոտ։

Պարեկներն ու Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են որսորդական ողորկափող հրացան, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, հակատանկային նռնակ և 156 փամփուշտ։

Ոստիկանությունը վերստին հիշեցնում է, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից: