Ճանաչենք Արարատի մարզի հսկաներին-Հեղինե (Ջեմմա) Մարգարի Հովհաննիսյան.Արցախյան գոյամարտի հերոսուհին
Ծագումն ու արմատները
Ծնվել է 1947թ. Փոքր Վեդիում: Հայրը Մոկսից էր (Անդրանիկի զինվորների տոհմից), մայրը՝ Դրոյի արմատներից:
Մարտական ուղին (1989-1994թթ.)
Հեղինեն (Ջեմման) կամավորագրվել է շարժման առաջին իսկ օրերից.
1989-1991թթ. — Երասխավան, Պարույր Սևակ:
1990թ. — Տիգրանաշենի (Քյարքի) ազատագրում:
1992թ. — Մարտակերտի շրջան (Վաղուհաս, Դրմբոն, Հաթերք):
«Արծիվ-30» մահապարտների գումարտակի կազմում մասնակցել է Մաղավուզի, Հակոբ Կամարի և Ֆիզուլիի մարտերին:
Վիրավորում: 1994թ. հունվարին Մարտակերտում ծանր վիրավորվել է, բայց վերադարձել է շարք և ծառայել մինչև 2003թ.:
Պարգևներ և Կոչումներ
Պահեստազորի կապիտան, 2-րդ խմբի հաշմանդամ ազատամարտիկը պարգևատրվել է.
ՀՀ և ԼՂՀ «Արիության» մեդալներով:
«Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Իսակով» և այլ պատվավոր մեդալներով:
2013թ. արժանացել է «Անվանի կին» կոչմանը: