Էլեկտրաէներգիայի անջատումներ Արարատի մարզում նոյեմբերի 16-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Արարատի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Գայի, Գոլեցյան, Շահումյան և Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի
14:00–16:30 Նոյակերտ գյուղ, Եղեգնավան գյուղ մասնակի
Էլեկտրաէներգիայի , անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: