Արարատ համայնքի չորս բնակավայրում մեկնարկում է բնապահպանական ծրագրի շահառուների ընտրությունը. Արարատի համայնքապետարան
Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող՝
«Հայաստանի չորային գոտիներին և անտառային պահպանվող տարածքներին հարակից համայնքների հողահեն հարմարվողականության կարողությունների հզորացում՝ նախորդ ծրագրի հաջողված մեխանիզմների կրկնօրինակման և ընդլայնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Արարատ համայնքի Արմաշ, Զանգակատուն, Լանջառ և Ուրցալանջ բնակավայրերում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ։
Ծրագրի շրջանակում մեկնարկում է շահառուների ընտրության գործընթացը։
Հրավիրվում են շահագրգիռ անձինք՝ ներկայացնելու դիմումներ՝ նախատեսվող միջոցառումներին մասնակցելու և ծրագրի շահառու դառնալու նպատակով։
Դիմումների ներկայացման կարգը
• Դիմումները ներկայացվում են համապատասխան վարչական միավորում՝ սահմանված ձևաչափով։
• Ընտրությանը կարող են մասնակցել սահմանված պահանջներին համապատասխանող և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած անձինք։
• Վերջնական շահառուների ընտրությունը կիրականացվի թափանցիկ վիճակահանության միջոցով։
Դիմումների ընդունման ժամկետները
Սկիզբ՝ 2026 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ից։
Ավարտ՝ 2026 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ։
ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65ա
+374 10 631651