Այգեստան գյուղի դպրոցում ծեծի է ենթարկվել 5-րդ դասարանցի եզդի երեխա․ՆԳՆ-ն պարզաբանում է. Սյուզի Բադոյան

· Արարատի մարզ

Այգեստան գյուղի դպրոցում ծեծի է ենթարկվել 5-րդ դասարանցի եզդի երեխա․ՆԳՆ-ն պարզաբանում է. Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է.

Ահազանգ ստացա, որ Արտաշատի Այգեստան գյուղի դպրոցում , որտեղից սեպտեմբերի 25-ին 7 երեխա թունավորման ախտանիշով տեղափոխվել էր հիվանդանոց, նույն այդ դպրոցում եզդի երեխայի են ծեծի ենթարկել։ Աղբյուրը հայտնեց, որ շտապօգնության մեքենայով երեխային տեղափոխել են հիվանդանոց, վիճակի մասին հայտնի չէ։

Դպրոցի տնօրեն Թեգղիկ Վարդանյանը, անցած միջադեպի օրինակով, հարցս լսելուց հետո վախեցած անջատեց հեռախոսը` առանց մեկնաբանելու լուրը։

Հետո վախից այդպես էլ չպատասխանեց զանգերիս։

ՆԳՆ-ից հայտնեցին հետեւյալը.

<< Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում կան օպերատիվ տեղեկություններ՝ անչափահասների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, ինչը ստուգվում է>>։

Մինչ ես հիվանդանոցներից փորձում էի երեխային գտնել ու նրա վիճակի մասին մասնագետի պատասխան ստանալ `ՆԳՆ խոսնակը հայտնեց, որ մեր զանգերից հետո ոստիկանները քիչ առաջ այցելել են երեխային։

Այո ծեծկռտուք եղել է, 5-րդ դասարանցի ազգությամբ եզդի երեխան տեղափոխվել է հիվանդանոց, բայց ստուգումներից հետո երեխան տանն է, ու վստահեցրեց` նրա հետ ամեն ինչ նորմալ է։