Ճանաչենք Արարատի մարզի հերոսներին - գնդապետ Դավիթ Ղազարյան
· Վեդի
Ծնվել է 1989թ․ մայիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։
Ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
2006թ․ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտել է 2010թ․՝ ստանալով լեյտենանտի կոչում և ծառայության անցնելով Արցախում։
Ծառայության ընթացքում ստացել է փոխգնդապետի և գնդապետի զինվորական կոչումներ։
Մասնակցել է 2016թ․ Քառօրյա պատերազմին և 2020թ․ 44-օրյա պատերազմին։
Մարտի դաշտում սեփական կյանքի գնով փրկել է մարտական ընկերոջը՝ հրելով ու հեռացնելով նրան վտանգից, ինչի հետևանքով ինքը զոհվել է։
Անձնական կյանք․ 2014թ․ ամուսնացել էր Հռիփսիմե Մայիլյանի հետ, երկու զավակների հայր էր։
Հետմահու արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով։
Պարգևներն են նաև՝ «ՀՀ ԶՈՒ 20 տարի», «Ծովակալ Հ.Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Մարտական ծառայություն» և «Երկրապահ Կամավորական Միություն» մեդալներ։