Բացահայտիր Արարատը - Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Արարատի մարզի Դալար գյուղի սրտում է գտնվում այս գեղեցիկ տաճարը, որը 19-րդ դարի վերջի հայկական ճարտարապետության ինքնատիպ նմուշ է։
Եռանավ բազիլիկ կառույց՝ ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջանաձև խորանով։
Կառուցված է 1890 թ.-ին, սև և կարմիր սրբատաշ տուֆի համադրությամբ։
Եկեղեցու փայտյա դռները զարդարված են բարձրարժեք քանդակներով՝ Աստվածամայրը մանկան հետ, հայոց այբուբենը, Արարատ լեռը և դաշտավայրի բերքն ու բարիքը։
Խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ, ինչի շնորհիվ կանգուն է մնացել։ Այսօր այն Մասյացոտն թեմի գործող և խնամված եկեղեցիներից է։
Բակում տեղադրված են նրբակերտ խաչքարեր, իսկ տանիքին ու հարակից սյուներին տարիներ շարունակ բնադրում են արագիլները։
Գտնվում է Արարատի մարզի Դալար գյուղի կենտրոնում։
Կոորդինատներ՝ 39.975556°N,44.464722°E