Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի գործը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի գործը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 20-ին և մակագրվել է նրան։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արգամ Հովիկի Աբրահամյանը դրդել է Գեղամ Արամի Հակոբյանին կատարել պատվերով սպանություն։
Արգամ Աբրահամյանը կալանավորված է։
Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսին Քննչական կոմիտեն տեսանյութ էր տարածել, թե ինչպես են իրավապահները, ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտնում Աբրահամյանի առանձնատուն, պառկեցնում նրան, ձեռնաշղթաներ հագցնում ու տանում:
ՔԿ-ից հայտնեցին, թե 2023-ի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից։
Հասմիկ Սարգսյան