Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արարատի մարզում

· Արարատի մարզ

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արարատի մարզում

Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Նոյեմբերի 18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ բնակավայրի կամրջի տակ, որտեղ էլ քրեական ոստիկանները հայտնաբերել են 2 մարտական ատրճանակ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։