Երեք նոր ջրավազան՝ Արարատի մարզում. կկանխվեն ջրի անհարկի կորուստները
Ավարտվել են Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ Արարատի մարզում օրվա կարգավորման երեք նոր ջրավազանների (ՕԿՋ) կառուցման աշխատանքները, տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
2025 թվականին մեկնարկել էին Արազափ-1 պոմպակայանի շուրջ 20 հազար խմ տարողությամբ ՕԿՋ-ի, ինչպես նաև Արմաշի պոմպակայանի երրորդ և չորրորդ գոտիների ՕԿՋ-ների կառուցման աշխատանքները։
Երեք ՕԿՋ-ները սպասարկելու են Արարատի մարզի Արարատ համայնքի Սուրենավան, Արմաշ և Պարույր Սևակ բնակավայրերի շուրջ 1200 հա հողատարածքներ։
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի շուրջ 900 հա հողատարածքի ջրապահովվածությունը, կկանխվեն ավելցուկային ջրերի անհարկի կորուստները։