Բացահայտիր Արարատը - Դաշտաքարի քարանձավ. Ուրծի լեռների ստորերկրյա լաբիրինթոսը

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Դաշտաքարի քարանձավ. Ուրծի լեռների ստորերկրյա լաբիրինթոսը

Այս քարանձավը Հայաստանի ամենատպավորիչ կարստային համակարգերից է:

​ Ինչ պետք է իմանալ.
​ Բազմամակարդակ լաբիրինթոս է՝ կազմված մեծ սրահներից և դրանք միացնող ուղղաձիգ հորերից ու նեղ անցքերից:

​Գոյացություններ. Հարուստ է կալցիտային նստվածքներով՝ սպիտակ ստալակտիտներով, ստալագմիտներով և հազվագյուտ «քարանձավային մարգարիտներով»:

​Բնակիչները. Չղջիկների մի քանի տեսակների (այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված) կարևոր բնակավայր է:

​Միկրոկլիմա. Ջերմաստիճանը մշտապես տատանվում է +12°C+14° C-ի սահմաններում, իսկ խոնավությունը շատ բարձր է:

​ Տեղադրություն. Արարատի մարզ, Դաշտաքար գյուղից հյուսիսարևելյան լեռնալանջին:

​Անվտանգության կանոններ.

Պարտադիր  է ունենալ պահեստային լույս:

​Հագուստ. Ներսում կավոտ է և խոնավ. անհրաժեշտ են սպորտային ամուր կոշիկներ և համապատասխան հագուստ:

​Էթիկա. Չդիպչել ստալակտիտներին (դրանք դադարում են աճել մարդու հպումից) և չաղմկել

Կորդինատները 39.923412° N,44.821147° E

​