Բացահայտիր Արարատը - Արջանոց. Գեղամա լեռների միջնադարյան գաղտնիքը

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Արջանոց. Գեղամա լեռների միջնադարյան գաղտնիքը

Արարատի մարզի բարձրադիր լեռներում (2340 մ) թաքնված է Արջանոց գյուղատեղին՝ միջնադարյան կյանքի լուռ վկան։
​
​ Ժամանակաշրջան: 8-17-րդ դարեր։

​Ի՞նչ տեսնել.
​ Տնատեղիներ. Մոտ 50 կիսագետնափոր տների և անասնագոմերի քարե հիմքեր։

Գերեզմանոց (9-16-րդ դդ.). Պատմական արժեք ներկայացնող տապանաքարեր և խաչքարեր՝ կենցաղային քանդակներով։

​Աղբյուրներ. Գյուղին կյանք տվող սառնորակ աղբյուրների հետքեր։

​ Լեգենդը. Անունը ծագել է «Արջերի որջ» բառից։ Ըստ ավանդության՝ առաջին բնակիչները տեղը գտել են արջին հետևելով, որը նրանց հասցրել է թաքնված աղբյուրի մոտ։

​ Արշավականներին. Իդեալական վայր է քայլարշավների  համար։ Հարևանությամբ Իլիկասար լեռն է և Խոսրովի արգելոցի սահմանը։

Տեղակայում Ուրցաձորից 35 կմ հյուսիս-արևելք։

Կոորդինատներ 39.9722°N, 45.0292°E

Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության ֆեյսբուքյան էջից